-
03.11.2013|
21:30
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար սահմանված միջին որակական գնահատականի /ՄՈԳ/ նվազագույն շեմը իջեցնելու վերաբերյալ: ՄՈԳ-երի իջեցումը հնարավորություն է տալիս բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերում ընդգրկված սոցաիալապես անապահով ուսանողների ավելի լայն շրջանակի օգտվել ուսման վարձի փոխհատուցման ՀՀ կառավարության սոցիալական ծրագրից:
-
29.10.2013|
14:15
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ ուսումնական հաստատություններ և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ, այդ թվում՝ 20 բուհեր և Կրթության ազգային ինստիտուտը:
-
28.10.2013|
12:30
31 երիտասարդներ Հայաստանից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Վրաստանից, Մոլդովայից և Լեհաստանից հոկտեմբերի 22-28-ը Ծաղկաձորում մասնակցեցին «Միջմշակութային կամուրջներ միացյալ Եվրոպայի համար» խորագրով երիտասարդների մշակութային փոխանակման միջոցառմանը:
-
28.10.2013|
11:30
«Լույս» հիմնադրամը հրավիրում է պրակտիկայի։ Այն կամավորական աշխատանք է, որը երիտասարդներին հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, բարելավելու դրանք, ձեռք բերելու արդի աշխատանքային միջավայրին անհրաժեշտ գիտելիք ու հմտություններ, ինչպես նաև մուտք է ապահովում «Լույսի» համայնքի մասնագիտական ցանց:
-
26.10.2013|
20:41
«ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության կանոնակարգի համաձայն հայտարարվել է «Լավագույն ուսանող-2013» մրցույթի անցկացման մասին:
-
25.10.2013|
13:35
Հոկտեմբերի 25-27-ը ԵՊՀ-ում մեկնարկեց «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովը, որի շրջանակներում կանցկացվի նաև «Երիտասարդ հոգեբանների գիտական դպրոց» ծրագիրը։ «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» վերտառությամբ միջազգային գիտաժողովն անցկացվում է արդեն 4-րդ անգամ։ Մասնակցում են անվանի գիտնականներ թե՛ Հայաստանից, թե՛ արտասահմանից, ինչպես նաև՝ երիտասարդ մասնագետներ։
-
24.10.2013|
16:26
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի և Եվրոպայի համալսարանական սպրոտի ասոցիացիայի սերտ համագործակցության արդյունքում հոկտեմբերի 24-25-ին Երևանում տեղի է ունենում Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստը։
-
23.10.2013|
16:37
«Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում անդրադառնում է դասագրքերի բաշխման և վարձավճարների հավաքման մեխանիզմը վերանայելու անհրաժեշտությանը:
-
22.10.2013|
12:02
Նոյեմբերի 4-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա Education USA կրթական ցուցահանդեսը։ Ամերիկյան շուրջ 20 համալսարանների ներկայացուցիչներ անձամբ կտեղեկացնեն համալսարաններ դիմելու անհրաժեշտ փաստաթղթերի, քննությունների, ինչպես նաև այդ բուհերում սովորելու առանձնահատկությունների և առավելությունների մասին:
-
18.10.2013|
15:17
Վրաստանի նախագահի՝ առաջիկայում սպասվելիք ընտրություններում Նախագահի թեկնածուներ Դավիթ Բաքրաձեն, Գիորգի Մարգվելաշվիլին և Նինո Բուրջանաձեն ներկայացրել են իրենց տեսակետները ներքին և արտաքին քաղաքականության հիմնախնդիրների մասին: